Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա

Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահի, Ազգային ժողովի և Սենատի նախագահների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանի խոսնակը հրապարակային պարզաբանում է ակնկալում Այվազյանից

«Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ինչ ակնկալիք ունի Փաշինյանը նախագահների հետ բանավեճից և ինչու է շրջանցել Սերժ Սարգսյանին

Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։

Փաշինյանի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կգործուղվեն ՌԴ