ՀՀԿ–ի սխալներն ուղղելի են` ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի սխալների. Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրենը բացատրել է, թե ինչու է ՀՀԿ–ի հետ դաշինք կազմել ընտրություններին մասնակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը կարծում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը սխալներ ունեցել է, բայց այդ սխալներն ուղղելի են։

ԿԸՀ-ն հաստատեց ընտրության մասնակիցներին. որոշ թեկնածուներ հանվեցին ցուցակներից

Վանեցյանը նման հայտարարություն է արել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացման արարողությանը։

Նշենք, որ Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար դաշինք է կազմել ՀՀԿ–ի հետ։

ԱԱԾ նախկին ղեկավարի խոսքով ՝ ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելը գուցե շատերի համար անսպասելի էր, բայց իրականում կանխատեսելի։

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը, այո՛, սխալներ ունեցել է, բայց այդ սխալներն ուղղելի են, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի սխալների։ Այդ զոհերի կյանքերը հետ բերել հնարավոր չէ»,–ասել է նա։

Վանեցյանը կարծում է, որ երկու կուսակցությունների գաղափարական հիմքում էլ ազգային պահպանողական արժեքներն են, որոնք երկուսի կողմից էլ կարևորվում են։ ԱԱԾ նախկին տնօրենը վստահ է, որ իր գլխավորած դաշինքն անպայման հաղթելու է ընտրություններում։

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում նախատեսված են հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից։

Ինչպես կարող են ընտրություններին մասնակցել հաշվառում չունեցող քաղաքացիները