ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հայաստանում ընտրողների թիվը 2.581.093 է. տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է նաև, որ ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվում է ընտրություններից 20 օր առաջ` մայիսի 31-ից։
Հավելենք, որ ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը մինչև հունիսի 10-ը կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ անձնագրային ծառայություն ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը ՀՀ–ում գտնվելու վայրի հասցեն։ Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը ՀՀ–ում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:
Եթե Փաշինյանը վստահ լիներ հաղթանակի հարցում, կվարեր այլ քաղաքականություն. քաղտեխնոլոգ
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քվեարկությունը կմեկնարկի առավոտյան 08։00-ից ու կտևի մինչև 20։00։ Իսկ էլեկտրոնային քվեարկությունը կմեկնարկի 2021թ.–ի հունիսի 11-ին և կավարտվի հունիսի 13-ին։