Հայ զինվորականներ չեն գերեվարվել. ՊՆ–ն կրկին հերքում է տարածվող լուրերը

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված տեղեկություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հերքել է լուրերը, թե Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։ Գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել։

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

«Մայիսի 30-ին Ադրբեջանի սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին, թե իբր Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։ Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ, իսկ այս դեպքում՝ նույնիսկ պաշտոնապես հերքված տեղեկատվություն։

Հիշեցնենք`ավելի վաղ ադրբեջանցի սահմանապահները հերքել էին Ադրբեջանի Զանգելանի շրջանում «հայկական դիվերսիոն խմբի» չեզոքացման և երկու անդամների ձերբակալման մասին տեղեկությունը:

Նշվում էր, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և Հայաստանի հետ պետական սահմանի իրավիճակը լիովին վերահսկվում է Ադրբեջանի ՊՊԾ ստորաբաժանումների կողմից:

«Վստահ ասում եմ` գերիների վերադարձը ժամանակի հարց է». Նիկոլ Փաշինյան