Գագիկ Ղալաչյանը ևս հրաժարվել է պաշտոնից

ՀՀ արտգործնախարարությունը հաստատեց փոխարտգործնախարարի հրաժարականի լուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հրաժարվել է պաշտոնից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Գագիկ Ղալաչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մայիսի 27-ին»,–ասաց նա։

Նշենք, որ Ղալաչյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի դեկտեմբերին։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։