ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 117 հոգուց բաղկացած հայ ուխտավորների խմբին Ամարասի վանք են ուղեկցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ուխտավորներն Ամարաս էին եկել Ստեփանակերտից, ինչպես նաև մոտակա քաղաքներից ու գյուղերից:
Ամարասը վաղմիջնադարյան քրիստոնեական վանք է Մարտունու շրջանում։ Միջնադարյան Հայաստանում հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոն է եղել։
«Ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից իրականացվում է ուխտավորների ուղեկցումն ու պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի կրոնական օբյեկտներ, որոնցից է նաև Ամարասը»,-հայտնել է հումանիտար աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։