Արմեն Սարգսյանը ստորագրել է Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ նախագահը Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հրամանագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Փաշինյանի ասածներին գլխով էր անում. Այվազյանի հրաժարականը զարմացրել է Մարուքյանին

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,–նշված է հրամանագրում:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Դրան հետևեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը։

Դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան

Արա Այվազյանը, որն արտգործնախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերի 18-ին։