Ողբերգական ավտովթար` Կոտայքում. 1 մարդ մահացել է, վիրավորների թվում երեխաներ կան

Վիրավորները հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ։ Տուժած երեխաներից մեկի վիճակը, ըստ բժիշկների, ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Այսօր առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհին, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 4-ը տեղափոխվել հիվանդանոց։ Վիրավորների թվում երկու երեխա կա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ողբերգական ավտովթար Երևան-Աբովյան ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել են

«Մայիսի 30-ին, ժամը 10:58-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և մեկ զոհ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հրազդան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Ford Focus» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1983 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդն ու ուղևորներ Մ․ Ա․-ն (ծնված 1939 թ.), Դ․Ա․-ն (ծնված 2016 թ.), Ռ․ Ա․-ն (ծնված 2016 թ.) և Ա․ Ս․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ։ Բժիշկները ուղևոր Դ. Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա․-Ա․-ինը, Ռ․Ա․-ինը և Ա․Ս․-ինը՝ բավարար։ Նշենք, որ ուղևոր Մ․ Ա․-ն (ծնված 1939 թ.) մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։