Սոֆլուն, Բարխուդարլուն և Վերին Ոսկեպարը դեռ 1929-ին հանձնվել են Դիլիջանի գավառին. ՄԻՊ

Արման Թաթոյանը տեղեկություն է հրապարակել` ասելով, որ այն կարող են ի գիտություն ընդունել որոշ պաշտոնյաներ ու գործիչներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Դիլիջանի գավառին պատկանող Սոֆլու, Բարխուդարլու և Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային և անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում

Թաթոյանը նշում է, որ այս տեղեկությունը կարող են ի գիտություն ընդունել որոշ պաշտոնյաներ ու գործիչներ։

«Այդ և մի շարք այլ գյուղեր միշտ էլ ռազմավարական, կենսական կարևոր նշանակություն են ունեցել և հիմա էլ շարունակում են ունենալ ՀՀ սահմանային բնակչության անվտանգության, նրանց սեփականության իրավունքների երաշխավորման, այդ թվում` հողատարածքներն ու արոտավայրերն օգտագործելու տեսանկյունից»,–նշված է նրա գրառման մեջ։

Թաթոյանը հայտնում է նաև, որ դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար:

Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել, ինչը կառավարության նիստին նա ևս հաստատեց։ Ըստ լուրերի` Փաշինյանը նոր փաստաթղթով Տավուշի մարզի որոշ գյուղեր հանձնելու է Ադրբեջանի։ Խոսքը, մասնավորապես, հենց վերահիշյալ անկլավների մասին է։ Ի դեպ, 1992-ից ի վեր Բարխուդարլու, Սոֆուլու և Վերին Ոսկեպար (Յուխարի Ասկիփար) նախկին անկլավներում ոչ ոք չի ապրում։ Բոլոր բնակիչները գյուղերը լքել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Բաղանիսում ու Այգեպարում հանգիստ է. ՊՆ-ն հերքում է Տավուշում փոխհրաձգության մասին լուրերը