ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի– Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ամուսնացել է: Ինչպես գրում է The Sun պարբերականը հարսնացուն Ջոնսոնի վաղեմի ընտրյալն է`Քերրի Սիմոնդսը։
Վարչապետի պսակադրությունը տեղի է ունեցել Վեսթմիսթերյան տաճարում։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել է հարազատների և ընկերների նեղ շրջանակ: Պարբերականը գրում է, որ ամուսնության արարողության մասին տեղյակ չեն եղել անգամ վարչապետի մտերիմ օգնականները, իսկ 30 հյուր հրավեր է ստացել վերջին պահին:
Ջոնսոնը 56 տարեկան է։ Նա Միացյալ Թագավորության պատմության մեջ երկրորդ վարչապետն է Ռոբերտ Ջեքինսոնից հետո, որն ամուսնացել է արդեն իսկ վարչապետի կարգավիճակում:
Ջոնսոնն ու Սիմոնդսը նշանադրվել էին նախորդ տարվա մարտին, երբ նա իր նախորդ կնոջից ամուսնալուծվել էր: