Մարտունիում 116 բնակարանով թաղամաս է կառուցվում

Նախատեսվում է երկու տարում ավարտել Մարտունիում նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Մարտունիում մասնավոր ներդրումային ծրագրով բազմաբնակարան թաղամաս է կառուցվում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ տեղադրելով և հայտնելով, որ այսօր այցելել է Մարտունի շրջկենտրոն։

Արցախի ներդրողները կարող են Ադրբեջանի դեմ հայցեր ներկայացնել միջազգային ատյաններ

Թաղամասում կկառուցվեն 3 և 4 սենյականոց շենքեր` 116 բնակարանով: Շինարարությանը զուգահեռ կվերանորոգվի նաև Մարտունու հին լողավազանը (պլյաժ): Շրջկենտրոնի բոլոր փողոցները կարճ ժամանակում կունենան գիշերային լուսավորություն, կասֆալտապատվեն նաև գլխավոր փողոցները։

Նախատեսվում է շինարարական աշխատանքները ավարտել երկու տարում։

Նշվում է, որ շինարարությանը զուգահեռ կապամոնտաժվեն նաև ռմբակոծման հետևանքով վնասված վթարային տները։

Հարությունյանը նաև հետմահու պետական բարձր պարգևների արժանացած զինծառայողների հարազատներին հանձնել է պարգևները։

Հիշեցնենք, որ Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնել էր` արցախցի ավելի քան 7000 ընտանիք բնակարանի կարիք ունի։

Արցախցի կանայք սկսում են զրոյից․ երբ պետությունը լուռ է, անհատն է գործի անցնում

Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ ավելի քան 1000 բնակարան շահագործման կհանձնվի երկու տարվա ընթացքում: Տների բաշխման ժամանակ առաջնահերթությունը կտրվի Շուշիի և Հադրութի բնակիչներին (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ), ինչպես նաև սոցիալական խոցելի խմբերին: Առաջին բնակարանները շահագործման կհանձնվեն արդեն այս տարվա վերջին։