Ժենգյալով հաց և ձեռագործ աշխատանքներ. Երևանում բացվել է «Արցախի բարիքներ» տոնավաճառը

Ցուցահանդես–տոնավաճառին առանձին տաղավարներով ներկայացված են արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում այսօր բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ ներկայացված են արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքներին ու ծառայությունները։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` ֆեյսբուքյան էջում գրառում անելով և լուսանկարներ ներկայացնելով։

Ժենգյալով հաց և ձեռագործ աշխատանքներ. Երևանում բացվել է «Արցախի բարիքներ» տոնավաճառը

«Այցելուներին հնարավորություն է տրված համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչքներ: Առանձին տաղավարներով ներկայացված են նաև արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները»,–նշված է գրառման մեջ։

Ժենգյալով հաց և ձեռագործ աշխատանքներ. Երևանում բացվել է «Արցախի բարիքներ» տոնավաճառը

Ցուցահանդես-տոնավաճառը կգործի այսօր, մինչև 22:00-ն:

Ի դեպ, տոնավաճառ են այցելել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

Ժենգյալով հաց և ձեռագործ աշխատանքներ. Երևանում բացվել է «Արցախի բարիքներ» տոնավաճառը