Ինչպես վարվել աշխատավարձի հետ, եթե գներն աճում են, կամ «մեռած» օրենքի մասին

Դեռ 2004 թվականին Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում ամրագրվել էր ըստ գնաճի աշխատավարձերի ինդեքսավորման մասին կետը։ Բայց անցել է գրեթե 20 տարի, իսկ այդ պահանջը չի կատարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հայաստանում վերջին ամիսներին գնաճի պատճառով աշխատավարձով կարելի է ավելի քիչ բան գնել, քան նախկինում։ Շատերին այժմ դժվարությամբ են իրենց թույլ տալիս նույնիսկ ամենաանհրաժեշտ բաները։ Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում ամրագրված է սահմանված կարգով աշխատավարձերի ինդեքսավորման մասին պահանջը (հոդված 182): Օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականին, սակայն «սահմանված կարգն» այն ժամանակվանից այդպես էլ չի ընդունվել։

Վարչապետի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը

Սահմանված չէ նաև այն, թե ինչպես պետք է նվազագույն աշխատավարձը հարաբերվի նվազագույն անհրաժեշտ ապրանքների գների հետ։ Այն ժամանակ՝ 2004 թվականին, ընդունվեց «Նվազագույն սպառողական զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» հատուկ օրենքը, բայց դա հերթական ձևականություն էր։ Օրենքում գրված էր, որ Հայաստանի կառավարությունը պետք է հաշվարկման մեթոդիկաներ սահմանի, բայց մինչ օրս դա էլ չի արվել։

«Այս տարիների ընթացքում մշտապես խոսում ենք դրա մասին։ Սա ոչ թե մեր ցանկությունն է, այլ միջազգային իրավական նորմ, որը թղթի վրա ընդունված է նաև Հայաստանում։ Մեզ ոչինչ չասող պատասխաններ են տալիս՝ «ուսումնասիրում ենք իրավիճակը, դիտարկում ենք հնարավորությունները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը։

Երևանում տաքսիներն ավելանում են, գները` աճում. ո՞րն է պատճառը և ինչպե՞ս ելք գտնել

Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում ինդեքսավորումը պարբերաբար կիրառվում է: Ֆրանսիայում, օրինակ, եթե գնաճը գերազանցում է 2%-ը, աշխատավարձերն ինքնաբերաբար բարձրանում են։

Հայաստանում նման մեխանիզմ չի կիրառվել և չի կիրառվում։ Միայն որոշ ձեռնարկություններում կոլեկտիվ պայմանագրերով սահմանված է նվազագույն աշխատավարձ, որը պաշտոնական 68 հազար դրամից բարձր է։ 

Նշենք, որ 2021 թվականի մարտի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 198,1 հազար դրամ, կամ, հանելով հարկերը, 152,6 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում այն աճել է 3%-ով։

Էկոնոմիկայի նախարարությունում շատ անհանգստացած են գների աճով

Կենսապահովման նվազագույն բյուջեն, որը ոչ պաշտոնապես հաշվարկվում է Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից (Առողջապահության նախարարության մեթոդիկայի հիման վրա), առաջին եռամսյակի արդյունքներով կազմում է մեկ անձի համար 66,6 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում դրա արժեքն աճել է 7,8%-ով (մի փոքր ավելի արագ, քան ընդհանուր գնաճը, որը կազմել է 5,8%):