Հրաձգություն Մայամիում. 20 մարդ վիրավորվել է, 2-ը` մահացել

Համերգային դահլիճներից մեկի մոտ սպիտակ ամենագնաց է կանգնել, որից միջից երեք անհայտ անձինք են դուրս եկել և կրակ բացել մարդկանց վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում` Մայամիում, հրաձգության հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ է վիրավորվել, երկուսը ՝ սպանվել։ Տեղեկությունը հայտնում է Մայամիի ոստիկանության տնօրեն Ալֆրեդո Ռամիրեսը` հայտնում է Miami Herald-ը։

Ողբերգական ավտովթար Երևան-Աբովյան ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել են

Հրաձգությունը տեղի է ունեցել մայիսի 29-ի գիշերը. համերգային դահլիճի մոտ սպիտակ մի ամենագնաց է կանգնել, որի միջից երեք անհայտ անձինք են դուրս եկել` ատրճանակներով զինված։ Նրանք կրակ են բացել մարդկանց վրա։

«Ես հիմա գտնվում եմ այնտեղ, ուր տեղի է ունեցել հրազենի օգտագործմամբ հերթական նպատակային գործողությունը. վիրավորվել է ավելի քան 20 մարդ, իսկ երկուսը, ցավոք, մահացել են»,–ասել է Ալֆրեդո Ռամիրեսը։

Նշենք, որ դեպքի հետևանքով հոսպիտալացվել է 8 տուժած, վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Եվս 12 մարդ ինքնուրույն է դիմել բժշկական օգնության։

Ոստիկանություն ճշտում է կրակողների ինքնությունը։