ՀՖՖ-ն Եղեգնաձորում եվրոպական չափանիշներին համապատասխան մարզադաշտ կկառուցի

«Նորավանք» ֆուտբոլային ակումբն ակտիվացրել է ֆուտբոլային կյանքը Վայոց Ձորի մարզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Եղեգնաձորում եվրոպական չափանիշներին համապատասխան բնական խոտածածկով դաշտ կկառուցի։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր այցելել է Վայոց Ձորի մարզ և խոստացել Եղեգնաձոր քաղաքում լուծել բնական խոտածածկի հարցը, գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

«Հաղթանակով վերադառնաք». Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա

«Մենք կարևորում ենք ֆուտբոլի զարգացումը մարզերում. վերջին տարիներին Վանաձորում ֆուտբոլային կյանքը բավականաչափ պասիվ էր, և «Նորավանք» ֆուտբոլային ակումբն ակտիվացրել է ֆուտբոլային կյանքը։ ՀՖՖ-ն խոստացել է Եղեգնաձորում ֆուտբոլային բնական խոտածածկով դաշտի հարցը լուծել և այնտեղ եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրակարգ դաշտ կառուցել»,–ասել է Մելիքբեկյանը։

Նշենք, որ հաջորդ մրցաշրջանում «Նորավանք» ֆուտբոլային ակումբն իր տնային հանդիպումները կանցկացնի Վայքի «Արևիկ» մարզադաշտում։