ԱԻՆ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի սիրտը վիրահատել են

Ֆելիքս Ցոլակյանի սիրտը ստենտավորել են։ Այժմ նա իրեն լավ է զգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը սրտի վիրահատության է ենթարկվել։

Ըստ մեր աղբյուրի` Ցոլակյանի սիրտը ստենտավորել են։ Այժմ նա իրեն լավ է զգում։

Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին և հրաժարական ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 17-ին՝ պաշտոնավարելով 2 տարի: Այժմ ԱԻՆ նախարարի պաշտոնը զբաղեցնում է Անդրանիկ Փիլոյանը։