Եկատերինբուրգում կրակոցներ արձակածին ձերբակալել են. վիրավոր աղջիկը ծայրահեղ ծանր է

Կրակահերթ արձակած տղամարդու ինքնությունը և օգտագործված զենքի տեսակը դեռ պարզ չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Եկատերինբուրգում ձերբակալել են այն տղամարդուն, որը բնակարանի պատուհանից կրակոցներ էր արձակել։ Տեղեկությունը  ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՆԳՆ-ից:

Հրաձգություն Մայամիում. 20 մարդ վիրավորվել է, 2-ը` մահացել

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եկատերինբուրգում տղամարդը կրակել է անցորդների վրա։ Ինչպես հայտնել են Ուրալի շրջանի Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունից, մոտակա խանութներից մեկի աշխատակիցներն ահազանգել էին ոստիկանություն: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Արդյունքում վիրավորել է Ռոսգվարդիայի աշխատակիցն ու մի աղջնակ։ ՌԴ Սվերդլովսկի մարզի առողջապահության նախարարության տվյալներով ՝ երեխան ծայրահեղ ծանր վիճակում է, տղամարդը ՝ միջին ծանրության։ Ռոսգվարդիայի աշխատակիցը վիրավորվել է ոտքից:

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ երկուսն էլ հոսպիտալացվել են։

Կրակահերթ արձակած քաղաքացու ինքնությունը և օգտագործված զենքի տեսակը պարզվում են, դեպքի վայրը շրջափակված է: