ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Եկատերինբուրգում ՝ Խիմաշի շրջանում, անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով E1.ru-ին.
Պարբերականի տեղեկություններով ՝ տղամարդը զինված է եղել «Սայգա» տեսակի կարաբինով։ Նա կրակել է չորրորդ հարկի իր բնակարանի պատշգամբից։
Ականատեսները հայտնում են, որ միջադեպի հետևանքով տուժել է երկու մարդ։
Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ կրակահերթը բացել է ոստիկանության նախկին աշխատակիցը: Այդ տվյալների պաշտոնական հաստատում դեռևս չկա։