Ադրբեջանը փորձում է ազդել Հայաստանում նախատեսված ընտրությունների արդյունքի վրա. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Բաքուն շահագրգռված չէ խորհրդարանական ընտրություններում ՔՊ–ի հաղթանակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Ադրբեջանն իր գործողություններով, սահմանային սադրանքներով փորձում է ազդել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա և «որոշակի ընտրություն» պարտադրել ՀՀ քաղաքացիներին։ Ապարանում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Եթե Փաշինյանը վստահ լիներ հաղթանակի հարցում, կվարեր այլ քաղաքականություն. քաղտեխնոլոգ

«Ադրբեջանի քայլերը նշանակում են, որ նա ցանկանում է ընտրություններում Հայաստանի քաղաքացիներին որոշակի արդյունք պարտադրել։ Հայաստանի քաղաքացին պետք է հակազդի դրան, ոտքի կանգնի և հասկանա, որ Հայաստանում կա ապագա»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Բաքուն շահագրգռված չէ խորհրդարանական ընտրություններում ՔՊ–ի հաղթանակով: Ընդ որում, Փաշինյանը խոստովանեց, որ ժողովրդի կողմից ստացած մանդատը պատերազմի արդյունքում «թուլացել» է։

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին հրավիրում է ուղիղ եթերով բանավեճի

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։