Ժոզե Մոուրինյոն ցանկանում է աշխատել Հենրիխ Մխիթարյանի հետ

Հենրիխ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է  ակումբում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին գրում է Sky Sport-ը։

Մխիթարյանը երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ

Նշվում է, որ Մոուրինյոն և Մխիթարյանը կոնֆլիկտ ունեն, սակայն մարզիչը լավ է հասկանում ֆուտբոլիստի կարողությունները և ցանկանում է նրա հետ շարունակել պայմանագիրը։ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը:

Նշենք, որ Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա»։

«Ռոմայի» կազմում նա Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 խաղի և դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Դոնեցկի «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Ռոման» չի ուզում բաց թողնել Մխիթարյանին և բանակցություններ է վարում Մոուրինյոյի հետ. ԶԼՄ