Սկանդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունում․ Ադրբեջանի հավաքականը հեռացվել է մրցաշարից

Ադրբեջանցի մարզիկը մրցումների ժամանակ վեճի է բռնկվել, ինչի արդյունքում ստիպված են եղել մրցաշարը 40 րոպեով կանգնեցնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ադրբեջանի հավաքականին արգելել են մասնակցել սամբոյի Եվրոպայի առաջնությանը ոչ մարզական վարքի համար, իսկ արդյունքները չեղարկել են: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Արցախցի սամբիստ Դավիթ Հովսեփյանը հաղթեց ադրբեջանցուն ու չեմպիոն հռչակվեց

Լիմասոլում (Կիպրոս) ընթացող մրցաշարում Ադրբեջանի ներկայացուցիչ Էմիլ Հասանովը (մինչև 71 կգ քաշային կարգ) եզրափակիչում չի համաձայնել մրցավարների հետ, որոնք հաղթանակը շնորհել են Մահոմեդ Հաջիևին (նա ելույթ էր ունենում Ռուսաստանի կազմում):

Ի նշան բողոքի Հասանովը հրաժարվել է լքել գորգը։ Նրան աջակցել են Ադրբեջանի հավաքականի պատվիրակության մյուս անդամները։

Կազմակերպիչները ստիպված են եղել 40 րոպեով դադարեցնել մրցաշարը։ Իսկ մրցավարները չեն փոխել իրենց որոշումն ու ոսկե մեդալը բաժին է հասել ռուս մարզիկին։

Թիմի հետագա ճակատագիրը կորոշեն Եվրոպայի ֆեդերացիան և սամբոյի միջազգային ֆեդերացիան։

Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիան մտադիր է վիճարկել այդ որոշումը։ Մասնավորապես՝ ֆեդերացիան բողոք կներկայացնի սամբոյի միջազգային ֆեդերացիա։

Մալխաս Ամոյանը 7:0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի մարզիկին. տեսանյութ