Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գլխավոր գործընկերն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ը անվտանգության հիմնական համակարգն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գլխավոր գործընկերն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ճանապարհները պետք է բացվեն, որ մեր կյանքը որակապես փոխվի․ Փաշինյան

«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք համաձայնագրեր ուժերի համատեղ խմբավորման և ՀՕՊ միասնական համակարգի վերաբերյալ, և այդ համաձայնագրերը պահանջում են անհրաժեշտ ընթացակարգեր»,-ավելացրեց Փաշինյանը:

Միաժամանակ նա նշեց, որ ՀԱՊԿ-ը անվտանգության հիմնական համակարգն է, որին Հայաստանը մասնակցում է, և այդ մասնակցությունը պետք է պահպանել:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցության ակտիվացումը Ադրբեջանի հետ սահմանին ներկայիս իրավիճակի համատեքստում», - ասաց նա։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում Հայաստանը պետք է համագործակցի նաև Իրանի ու Վրաստանի հետ:

Մենք պատրաստ ենք մեր զորքը Սոթքից հետ կանչել ցանկացած պահի. Նիկոլ Փաշինյան