Փաշինյանի պահվածքի պատճառով պաշտոնից հրաժարվելու է նաև ԳՇ պետի տեղակալը. «Ժողովուրդ»

Պաշտոնանկությունները շարունակվելու են և համատարած են լինելու հատկապես ԱԳՆ-ում, ՊՆ-ում և ԱԱԾ-ում։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանն առաջիկայում աշխատանքից ազատման դիմում է գրելու: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկությունները և աշխատանքից ազատման դիմումները կշարունակվեն: Դա հատկապես համատարած է լինելու ԱԳՆ-ում, ՊՆ-ում և ԱԱԾ-ում։ 

«Գրեթե բոլոր պաշտոնյաների դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի պահվածքն է ու հայտարարությունները՝ սահմանային խնդիրների ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ»,–գրում է թերթը:

Հավելենք, որ նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հեռանալուց հետո հենց Գալստյանն էր փոխարինում նրան, որին ամեն կերպ փորձեցին մոտիվացնել, բարեկեցություն խոստանալ, սակայն նա էլ առաջիկայում կգնա:

Օնիկ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում է հայտնվել. «Հրապարակ»

Հավելենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Դրան հետևեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը։

Դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան