ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հանրահայտ երգիչ Վալերի Մելաձեն ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» շոուի ժամանակ ապշեցրել է իր դաստիարակչական մեթոդներով։ Շոուին նա հրավիրված էր կնոջ՝ երգչուհի Ալբինա Ջանաբաևայի հետ։ Ամուսինները երրորդ անգամ են ծնող դարձել, իսկ Մելաձեի համար նորածին դուստրը վեցերորդ երեխան է։
Զույգը հաղորդավար Իվան Ուրգանտի հետ խոսել է նորածին դստեր դաստիարակության և խնամքի մասին:
Արտիստները պատմել են, որ հավասարապես կիսել են ծնողական պարտականությունները, օրինակ՝ Ալբինան ցերեկն է խնամում փոքրիկին, իսկ Վալերին՝ գիշերները։
Ամուսինների խոսքով՝ այս փուլում նրանք առանց դայակի են գլուխ հանում, սակայն մոտ ժամանակներս պլանավորում են վարձել մեկին։
Մելաձեն ընդգծել է, որ չի ցանկանում չափազանց կրթված և դաստիարակված դայակ վարձել:
Անսպասելի էր. Կոնստանտին Մելաձեն «Ձայնը-8»-ի մենամարտերի փուլում չընտրեց Իննա Սայադյանին
«Նման դայակի ֆոնին մենք՝ ծնողներս, կարող ենք խավարել։ Հիմա ինքնակենսագրականներ ենք նայում, մի դայակ վոլեյբոլի չեմպիոն է, մյուսը մաթեմատիկայի դոկտոր, մյուսը` կիթառ, դաշնամուր, ջութակ է նվագում․․․ Երեխան կսկսի հեգնել մեզ, որ իր դայակի չափ էլ չկանք», - ծիծաղելով ասել է Մելաձեն։
Նրա կինն էլ հավելել է, որ իր համար կարևոր է, որ դայակը հանգիստ ու հավասարակշռված մարդ լինի, շնորհակալագրերի ու մեդալների կարիքը չկա։
Հիշեցնենք, որ ամուսինները երեք երեխա ունեն՝ Կոնստանտինը, Լուկան և Ագաթան։ Նրանցից բացի Վալերին ունի երեք դուստր նախկին ամուսնությունից՝ Արինան, Ինգան ու Սոֆիան։
Դուք չհանձնվեցիք, հետո էլ կինս կուրախանա․ ինչպես Մելաձեն հայ երգչին ընտրեց «Ձայնը» շոուում