ՌԱԴԻՈ

Միջազգային գործընկերները կընդունե՞ն մեկի առաջարկը, որը 20 օրից կարող է իշխանության չլինել

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որն առնչվում է այն հարցին, թե ովքեր կարող են կանգնել հայ–ադրբեջանական սահմանին։
Sputnik
Միջազգային գործընկերները կընդունե՞ն մեկի առաջարկը, որը 20 օրից կարող է իշխանության չլինել

Մհեր Հակոբյանը լավատեսությամբ չի վերաբերվում Փաշինյանի առաջարկին, քանզի մի շարք պայմաններ շատ լուրջ կասկածի տակ են դնում ծրագրի արդյունավետության հավանականությունը։ Ըստ նրա` գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասը հանդիսանում է միջազգային մեծ խաղացողների մոտ ոչ պաշտոնապես բաժանված աշխարհի հենց ռուսական մասը, հետևաբար, առկա պայմաններում փորձագետը չի կարծում, որ եվրոպական կամ առավել ևս ամերիկյան ծանրակշիռ խաղացողները լրջորեն կգան և կմասնակցեն տվյալ գործընթացին։

«Խնդիրն ունի նաև ռազմական բաղադրիչ։ Արցախում գործում է ռուսական խաղաղապահ առաքելությունը, Սյունիքում շուտով կունենանք երկրորդ ռազմաբազան, Հայաստանի պետական սահմաններին կանգնած են ռուսական զորքերը, և այս պայմաններում իրար այսքան մոտ նաև արևմտյան զորքեր ունենալու հեռանկարը քիչ հավանական է»,– նշեց ռազմաքաղաքական փորձագետը։ 

Հակոբյանի կարծիքով` վերջապես պետք է հաշվի առնել նաև ներհայաստանյան նախընտրական վիճակը, որովհետև նման բարդ հարցերը չեն լուծվում քսան օրում և առկա պայմաններում նման լուրջ մեխանիզմի կիրառման մասին խոսելը ճիշտ չէ։

Ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյանը` Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին

Բացի դրանից, եթե խնդրին նայենք միջազգային գործընկերների տեսանկյունից, ապա նրանց առաջարկ է անում մի անձնավորություն, որն, ըստ փորձագետի, հնարավոր է` քսան օրից չլինի իշխանության, հետևաբար, որևէ լուրջ ռազմավարական ծրագիր մշակող ուժ նման անորոշ հեռանկարներով թեմա չի քննարկի մի մարդու հետ, որը կարող է չընտրվել, և բանակցությունները ջուրը կլցվեն։ 

Փորձագետի գնահատմամբ` Փաշինյանի առաջարկն ինչ–որ քայլ է, որը նպատակ ունի հասնել նրան, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ իրավաբանական ու ինքնիշխան տարածքից, բայց մյուս կողմից, նայելով պաշտոնական Բաքվի լպիրշության հասնող լկտի վարքագծին`պարզ է դառնում, որ ծրագրի իրականացումը քիչ հավանական է համարվում։    

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը այսօր` մայիսի 29–ին, թիմակիցների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ պատրաստակամություն  հայտնեց զորքերը դուրս բերելու Սոթք–Խոզնավար հատվածից և ասաց, որ նման պատրաստակամություն ակնկալում է նաև Բաքվից:

 

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան