ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդիրներ է հայտնաբերել մի շարք կուսակցությունների և դաշինքների ներկայացրած փաստաթղթերում, որոնցով նրանք դիմել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Արտահերթ նիստում ԿԸՀ-ն հրապարակել է որոշում, որի համաձայն` ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 26 ուժերի մոտավորապես կեսը պետք է լրացնեն իրենց փաստաթղթերը։
Կիսատ փաստաթղթեր են ներկայացրել ինչպես խոշոր ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններն ու «Պատիվ ունեմ» դաշինքը, այնպես էլ ավելի փոքր ուժեր՝ «Ազատ Հայաստան», «Հանրապետություն», «Համահայկական ազգային պետականություն», «Հայոց հայրենիք», «Ազգային օրակարգ», «Քաղաքացու ընտրություն», «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Միացյալ հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք» կուսակցությունները։
27 կուսակցություն ու դաշինք ցանկանում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին
Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20–ին։