Բախվել են Opel–ը և թիվ 452 երթուղին սպասարկող ավտոբուսը. վիրավորների վիճակը ծանր է

«Opel» մակնիշի մեքենայի և «FAW» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 16 տան դիմաց։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Երևանում վթարի է ենթարկվել 75 համարի երթուղայինը. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել

Նշվում է, որ Ժամը 23:30-ի սահմաններում Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 16 տան դիմաց բախվել են «Opel» մակնիշի և «FAW» մակնիշի Երևան-Արտաշատ թիվ 452 երթուղին սպասարկող ավտոբուսը։ 

Բախման հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վիրավորներից մեկի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 3-ինը՝ միջին ծանրության։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Խոշոր վթար Սյունիքում. վարորդն ու 3 երիտասարդ ուղևորները հիվանդանոցում են