ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կաշխատի նաև հանգստյան օրերին:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու, հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2021 թվականի մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ժամը 10:00-17:00-ն սահմանել է հերթապահություն:
Հերթապահությունը սահմանվել է միայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում՝ Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, շենք 17/10 հասցեում:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության այլ բաժանմունքներն այդ օրերին չեն աշխատի: