ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Շուշիի տանկ-հուշարձանի մոտ այսօր տեղի է ունեցել Արցախի հերոս, Քարին տակի պաշտպանական մարտերում քաջաբար կռված ու մարտիրոսված Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Շուշիի տանկ-հուշարձանի մոտ Հակոբ Հարությունյանին նվիրված խաչքար է բացվել
© Photo : Facebook / Унан Тадевосян
Միջոցառմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այն նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձին:
Հանրապետության նախագահին ուղեկցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը: