«Իմ քայլի» ներսում թեժ քննարկում է եղել ընտրացուցակի պատճառով. «Ժողովուրդ»

Թերթը նշում է, որ իշխանական խմբակցության ներկայացուցիչների համար անակնկալ է եղել, օրինակ, Ալեն Սիմոնյանի օգնականի` ընտրացուցակում հայտնվելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ խորհրդարանի իշխանական խմբակցությունում թեժ քննարկման թեմա է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը:

Շիրինյանը հետ է կանչել կուսակցական հայտը, ընտրությանը կմասնակցի Բաբաջանյանի հետ դաշինքով

«Բանն այն է, որ ցուցակում են հայտնվել այնպիսի անձինք, որոնք անակնկալ են եղել խմբակցության պատգամավորների համար: Իշխանական ֆրակցիայի համար անակնկալ է եղել ցուցակում տեսնել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնականին՝ Հասմիկ Հակոբյանին, որը ցուցակի 78-րդ համարն է: Հաջորդ անակնկալը հայտնի «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիլի Մինասյանի՝ ցուցակում լինելն է, որը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով լքել էր տնօրենի պաշտոնը. վերջինս ցուցակի 75-րդ համարն է»,– գրում է թերթը:

Պարզվում է՝ ՔՊ ցուցակում է նաև Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը` Անուշ Քլոյանը, որը ցուցակում 93-րդն է:

Բյուջեից 7 մլն դրամ է հատկացվել ընտրությունների դիտորդ պատվիրակությունների համար

«Իշխանության ներսում թեժ քննարկվել է այն հարցը, որ իշխանությունը ցուցակից դուրս է թողել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթև Հայրապետյանին, Աննա Կարապետյանին, Հովհաննես Իգիթյանին, Սերգեյ Ատոմյանին, Համազասպ Դանիելյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Միքայել Զոլյանին»,– նշում է պարբերականը:

Ռազմական դրություն հայտարարելու քննարկում չկա, ընտրությունները կկայանան. Մակունց

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել 22 կուսակցություն և 4 դաշինք։ Քաղաքական ուժերի գրանցումը կավարտվի մայիսի 31-ին՝ ժամը 18:00-ին:

Փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետն ավարտված է, և քաղաքական կուսակցությունները չեն կարող այլևս հայտ ներկայացնել ընտրություններին մասնակցելու համար: Քաղաքական գործիչների թիվը չի կարող ավելանալ, բայց կրճատվել կարող է, քանի որ հանձնաժողովը պետք է քննարկի փաստաթղթերի համապատասխանությունը օրենսդրական պահանջներին։

ԱԺ ընտրություններում 5 հիմնական թեկնածուները