«Հիմա ինչ` Սև լճի 20-30 տոկոսի համար պատերա՞զմ սկսենք». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը չի գնալու իրավիճակի սրման, և Սև լճի հարցը լուծվելու է խաղաղ ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Պատերազմից, որն Ադրբեջանը մեզ ուզում է պարտադրել, կարելի է խուսափել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի նախընտրական շտաբների ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` իհարկե դա երաշխավորված չէ, սակայն միջազգային հանրության առաջ հստակ ասում ենք` սահմանի խնդիր կա։

Փաշինյանի առաջարկն ինչ–որ առումով շանտաժ է` ուղղված Ռուսաստանի դեմ. քաղաքագետ

«Այս ընթացքում Սև լճի հետ կապված այդքան թեմաներ եղան, Սովետական Միության քարտեզներ հրապարակվեցին։ Բոլորս տեսանք, որ վերևի մի հատվածը սահմանն անցնում է ջրի միջով` 20, թե 30 տոկոսն է, էական չի։ Հիմա մենք նայենք, ուսումնասիրենք և եթե տեսնենք այդպես է, ասենք հա՞, թե ասենք` չէ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսելու»,–ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ Հայաստանը չի գնալու իրավիճակի սրման, և հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Իսկ մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայող է գերեվարել։