ՀՀ–ն աշխատում է նիկոտին պարունակող արտադրանքի նոր կանոնակարգի ուղղությամբ․ ԵԱՏՀ նախարար

Հայաստանը պետք է հավաքի իր և ԵԱՏՄ մյուս երկրների առողջապահության գիտական ինստիտուտների կարծիքներն այն մասին, թե բազմազան վեյփերի և խառնուրդներից որոնք կարելի է թույլատրել, իսկ որոնք՝ ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik.Հայաստանն աշխատում է նիկոտին պարունակող արտադրատեսակների նոր կանոնակարգի ուղղությամբ։ Այս մասին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում Մոսկվա – Երևան – Մինսկ – Նուր-Սուլթան – Բիշքեկ հեռուստակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն։

ԵԱՏՄ-ն ձգտում է նվազագույնի հասցնել ներմուծման ազդեցությունը դեղերի շուկայի վրա. Քամալյան

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին աշխարհում նիկոտին պարունակող տասնյակ նոր արտադրատեսակներ են հայտնվում։ Դա ոչ միայն ծխախոտի գլանակներն են, այլև բոլոր տեսակի հեղուկ և չոր խառնուրդները, տաքացումով և առանց տաքացման, ծխելու, ինհալացիայի, ծամելու համար:

Հայաստանի Հանրապետության խնդիրն է հավաքել առողջապահության գիտական ինստիտուտների (և՛ ՀՀ-ում, և՛ ԵԱՏՄ այլ երկրներում) կարծիքները՝ հասկանալու համար, թե որ արտադրանքները կարող են օգտագործվել առողջությանը չափավոր վնաս հասցնելով, իսկ որոնք են վտանգավոր և հարկ է արգելել։

ԵԱՏՄ-ում 2021 թվականին հակաբիոտիկներից «մաքուր» կաթ ու միս կհայտնվի․ ԵԱՏՀ նախարար

«Վերջերս Մոսկվա էր ժամանել Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար ՝ պատվիրակության հետ միասին, որը մասնակցում է այդ աշխատանքների իրականացմանը»,-նշեց Նազարենկոն։

Նշենք, որ Հայաստանում ծխելու խիստ սահմանափակումներ են հայտարարվել, որոնք ուժի մեջ են մտնում նախատեսված ժամանակացույցով։ Սահմանափակումներն ընդունվել են ծխախոտի իրացման համար, սակայն խորհրդարանն առաջարկել է դրանք մեկ տարով հետաձգել՝ ներկայիս բարդ իրավիճակում վաճառքի պահպանման և հարկեր հավաքելու համար:

ԵԱՏՀ խորհուրդն արգելել է անհատական պաշտպանիչ միջոցներ արտահանել ԵԱՏՄ-ից