Եվրոպական դատարանը կքննի գերեվարված 6 հայ զինվորականների իրավունքների պաշտպանության հայցը

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ից պահանջել էր ապահովել գերի ընկած հայ զինվորների իրավունքները` երաշխավորելու նրանց կյանքի իրավունքի պահպանումն ու խոշտանգումներից պաշտպանվածությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել Հայաստանից ստացած հարցումը՝ Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ զինվորականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը:

Անհապաղ ազատել հայ գերիներին. Բելգիայի խորհրդարանը հրատապ բանաձև է ընդունել

«Ընթացակարգի այս փուլում մենք չենք կարող լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել», - ասել են ՄԻԵԴ-ի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչությունը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի կողմից ձերբակալված վեց հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցով: Հայտարարության մեջ նշվում էր, որ հայցի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների կյանքի իրավունքն ու խոշտանգումներից պաշտպանվածությունը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

«Վստահ ասում եմ` գերիների վերադարձը ժամանակի հարց է». Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ մայիսի 27–ին Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական կողմը գերեվարել է 6 հայ զինվորականի։