Առանց ծխախոտի, ալկոհոլի և նարգիլեի․ Եվա Ռիվասը հրաժարվել է վնասակար սովորություններից

Երգչուհին լուսանկար է հրապարակել և ցույց տվել, թե ինչպիսին է դարձել վնասակար սովորություններից հրաժարվելուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ երգչուհի, «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը Instagram-ում պատմել է, որ հրաժարվել է որոշ վնասակար սովորություններից։

«Ուղիղ 6 տարի առանց ծխախոտի, 15 ամիս առանց ալկոհոլի, կես տարի առանց նարգիլեի։ Թույն է, գրողը տանի, և դա ամբողջ կյանքի համար է։ Շնորհակալ եմ Աստծուն»,-գրել է նա։

Երգչուհին կատակով նշել է, որ բոլոր հասանելի զվարճություններից իրեն մնացել են միայն սեփական գերազանցության զգացումն ու շաուրման։

«Այս սովորություններից առայժմ հրաժարվել չեմ կարող և չեմ պատրաստվում»,-գրել է Ռիվասը։

Նա իր հետևորդներին հարցրել է, թե ինչպես են նրանք հաղթահարում իրենց ներքին հրեշներին։ Իսկ հետևորդները հիացել են երգչուհու նոր տեսքով․ «Ուղիղ մազերով Կլեոպատրային ես նման», «Շքեղ տեսք ունես»»։ Որոշ օգտատերեր պատմել են վնասակար սովորություններից հրաժարվելու իրենց փորձի մասին։ «Արդեն մեկ տարի է՝ չեմ ծխում», «Ես նույնպես չեմ կարողանում հրաժարվել շաուրմայից», -գրել են նրանք։

Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. երգչուհին կտրուկ փոփոխությունների է դիմել. լուսանկար

Եվա Ռիվասը 34 տարեկան է։ Երգչուհին հորական կողմից ռուս է, մորական կողմից՝ հայ։ Նա Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2010» միջազգային ամենամյա երգի մրցույթում, հանդես եկավ «Apricot Stone» («Ծիրանի կորիզ») երգով և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

«Նայելով չեմ կշտանում». Եվա Ռիվասը շիկահեր է դարձել