ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շնորհավորել է կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանին իսպանական «Կադիսի» հետ պայմանագիր կնքելու կապակցությամբ: Կապառոսը գրառում է արել Instagram-ի իր էջում։
«Մեր ավագ Վարազդատ Հարոյանին մեծ հաջողություններ եմ մաղթում «Կադիսի» կազմում։ Առաջին հայը Լա Լիգայում», - գրել է նա։
Մայիսի 27-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հարոյանն իսպանական ակումբ է տեղափոխվել։ «Կադիսի» հետ պայամանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Արցախցի սամբիստ Դավիթ Հովսեփյանը հաղթեց ադրբեջանցուն ու չեմպիոն հռչակվեց