Զիջման տեղ չկա ․ Փաշինյանը՝ այսօրվա իրադարձությունների մասին

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ զինծառայողները պետք է վերադարձվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ այսօր կատարվածի մեջ ոչ մի նոր բան չկա։ Մեզնից փորձում են խլել մեր ինքնիշխանությունը, մեր պետությունն ու հայրենիքը։

«Այսօր հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, էստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող, եթե մենք զիջենք մեր սահմանը, դա ընդհակառակը նրանց ավելի է ոգևորում։ Մենք ասում ենք՝ հստակ միջազգային իրավունքի համաձայ`ն սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է մեր տարածքից դուրս գա»,- հայտարարեց Փաշինյանը։

Արմեն Սարգսյանը գերեվարված զինծառայողների հարցով խոսել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ

Նա նաև շեշտեց, որ մյուս կողմից չպետք է թույլ տանք, որ իրադարձությունները մեր վերահսկողությունից դուրս գան։ Պետք է փորձել դիվանագիտության շնորհիվ հասնել ցանկալիին։

Փաշինյանն ընգծեց՝ մի բան հաստատ է՝ զինծառայողները գերեվարվել են ՀՀ սուվերեն տարածքում և անհապաղ պետք է վերադարձվեն։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: