Խանջյան և Սայաթ-Նովա հատման կետի տրանսպորտային թունելի երթևեկությունը կսահմանափակվի

Երևանի քաղաքապետարանից հայտնել են տրասնպորտային թունելի սահմանափակման պատճառները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Մայիսի 29-ին` առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Տեղում իրականացվելու են լուսավորության արդիականացման աշխատանքներ, ինչով պայմանավորված կդադարեցվի թունելի երկու ուղղությունների 1-ին երթևեկելի գոտիների երթևեկությունը»:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: