Վաղարշակ Հարությունյանն առավոտյան մեկնել է Մոսկվա

Անդրանիկ Քոչարյանի խոսքով` Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում է շատ կարևոր հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի– Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այս պահին Մոսկվայում է։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Նախարարն առավոտից գտնվում է Մոսկվայում`գործուղման մեջ, շատ կարևոր հարցով` ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում։ Նախարարը կգա և, եթե նպտակահարմար կգտնի, որոշ փակագծեր կբացի»,– ասաց նա։

Կրակոցներ Գեղամասարում. իրավիճակը շատ լարված է

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: