Փաշինյանն արձակուրդ է ուղարկում կառավարության որոշ անդամների

Արձակուրդի պատճառը չի նշվում, բայց այն, ըստ ամենայնի պայմանավորված է հունիսի 7-ից ՀՀ–ում մեկնարկող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր որոշումներ է ընդունել, որոնցով արձակուրդ է տրամադրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին ու Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին։

ԱԺ ընտրություններում 5 հիմնական թեկնածուները

Փաշինյանի որոշմամբ` Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդում կլինի հունիսի 2-ից 14-ը, Սուրեն Պապիկյանը` մայիսի 31-ից հունիսի 18-ը, իսկ Արարատ Գրիգորյանը` հունիսի 7-18-ը։

Արձակուրդների պատճառը չի նշվում, բայց ըստ ամենայնի, այն պայմանավորված է հունիսի 7-ից ՀՀ–ում մեկնարկող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով։

Հայաստանում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։

27 կուսակցություն ու դաշինք ցանկանում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին