Արցախցի սամբիստ Դավիթ Հովսեփյանը հաղթեց ադրբեջանցուն ու չեմպիոն հռչակվեց

Հայաստանից 35 սամբիստ է մասնակցում Կիպրոսում անցկացվող առաջնությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Հայ սամբիստ Դավիթ Հովսեփյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցուն. օլիմպիական ուղեգրի համար նրան մեկ քայլ է մնում

«Լիմասոլում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվեց չեմպիոն»,- նշված է ֆեդերացիայի Facebook–յան էջում։

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջնությունում ներկայացնում են 35 մարզիկներ։

Դավիթ Օվասապյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն