ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են. ՊՆ պաշտոնյա

Գնդապետ Մարտիրոսյանի խոսքով` ավելի քան 70 անհայտ կորածի հարազատ հրաժարվում է հանձնել ԴՆԹ թեստ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են։ Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, անհայտ կորածներով զբաղվող հանձնաժողովի անդամ գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը։

Թաթոյանը իշխանություններին կոչ է արել Ադրբեջանում պահվող գերիների թիվը բացահայտել

«Ավելի քան 70 անհետ կորածի հարազատ էլ հրաժարվում է ԴՆԹ թեստ հանձնել», – ասել է գնդապետը։

Նա տեղեկացրել է, որ 2020-ի նոյեմբերից` անհայտ կորածներով զբաղվող հանձնաժողովի կազմավորման պահից, 1694 զինծառայողի և կամավորի հարազատներից դիմումներ են ստացվել։ Յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են անձնական գործեր։

«Յոթ ամիսների ընթացքում ՊՆ–ի, հարազատների և ռուսական կողմի ջանքերով հայտնաբերվել է 1270 աճյուն։ Նաև ցանկից որոշ զինծառայողներ և կամավորներ հաստատվել են գերեվարվածների ցանկում», – ասել է նա։

Մարտիրոսյանի խոսքով` անհայտ կորածների հարազատների առաջարկով հայկական կողմը դիմել է ռուսական կողմին` որոնման աշխատանքներին ներգրավելու աճյուններ որոնող հատուկ վարժեցված շների։

Ադրբեջանը 6 հայ զինվորական է գերեվարել

Նշենք, որ զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է։