Առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է. նախկին մարզպետը մեկնաբանել է հրաժարականը

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ազատումը զբաղեցրած պաշտոնից և այդ պաշտոնում նրա փոխարեն Ահարոն Սահակյանի նշանակումն այսօր տեղի է ունեցել կառավարության նիստի դռնփակ հատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստի որոշմամբ պաշտոնանկ արված Կոտայքի արդեն նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ազատման դիմում է ներկայացրել վարչապետին դեռ մայիսի 10-ին։

«Որևէ փաստաթուղթ այս պահին չի ստորագրվում». Սուրեն Պապիկյան

«Եղել է աշխատանքային անհամաձայնություն մարզում կադրային քաղաքականության հետ կապված, և ինձ իմ վերադասի կողմից տվյալ նշանակման հետ կապված առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել»,– ասաց Մեսրոպյանը։

Նախընտրական շահարկումներից խուսափելու համար նախկին մարզպետը չցանկացավ մանրամասնել ասվածը, բայց պարզաբանեց, որ անհամաձայնություն է ունեցել Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

«Փաշինյանի հետ հարաբերություններն աշխատանքային են եղել, ս անձնական հարաբերություններ չեն ունեցել»,–լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Մեսրոպյանը։

Նշենք, որ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ազատումը զբաղեցրած պաշտոնից և այդ պաշտոնում նրա փոխարեն Ահարոն Սահակյանի նշանակումն այսօր տեղի է ունեցել կառավարության նիստի դռնփակ հատվածում, հետևաբար այդ հարցի հետ կապված բոլոր մանրամասները մնացել են հանրությանն անհասանելի։

Ահարոն Սահակյանը Գառնի համայնքի նախկին համայքապետն է։