Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հայ-հնդկական կապերը կընդլայնվեն միջազգային մարտահրավերներին դիմագրավելու համար

Նա արտգործնախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Զոհրաբ Մնացականյանին։

Հիշեցնենք՝ դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Ըստ տարածվող լուրերի՝ Արա Այվազյանը Դուշանբեում էր տեղեկացել Ադրբեջանի հետ ստորագրվելիք նոր փաստաթղթի գոյության մասին։ Մայիսի 20-ին էլ նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտել էր, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։

Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը. ՀՀ ԱԳՆ

Հավելենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։