ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik.Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը խախտվեց 1996-97թվականներին։ Հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն արեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Երբ ստեղծվեց միջազգային նավթի կոնսորցիումն Ադրբեջանում, որտեղ և՛ ամերիկացիներն էին ներկայացված, և՛ Britich Petrolium–ը, դրանից հետո Ալիևի հռետորաբանությունը փոխվեց»,- նշեց ՀՀ առաջին նախագահը։
Նրա խոսքով՝ մինչև Լիսաբոնի հայտնի կոնֆերանսի նախորդ օրը բանակցային սեղանին դրված էր Արցախի վերաբերյալ սովորական փաստաթուղթ, որն արդեն ընդունվել էր։
Հայերի փրկության բանաձևը, կամ ի՞նչ կլինի, եթե կիրառենք Աշխարհաժողովի սկզբունքները
Փաստաթուղթն այն մասին էր, որ ԵԱՀԿ-ն քաջալերում է Մինսկի խմբին արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում։
«Հասանք Լիսաբոն, մեզ դիմավորում է Վարդան Օսկանյանը (ՀՀ արտգործնախարարի տեղակալ,–խմբ.)՝ գունատված, կակազելով։ Ասում է՝ պարոն նախագահ, բան է փոխվել, նախորդ գիշեր ԱՄՆ-ն նոր բանաձև է բերել, համաձայնեցրել է բոլորի հետ՝ բացի մեզնից։ Ես վետո դրեցի այդ բանաձևի վրա։ Գիտեմ նաև, թե ինչպես է այդ բանաձևը հայտնվել Քլինթոնի սեղանին․ դա Տեխասի նավթային լոբբին էր բերել»,- փակագծերը բացեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Տեր–Պետրոսյանի խոսքով` դրանից հետո Ալիևը ոգևորվել է, որ կարող է արտաքին ուժերի օգնությամբ հասնել իր ուզածին։
Հետո նրանք որոշել են, որ այլևս ոչ մի փաստաթղթի չեն համաձայնելու՝ հասկանալով, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ այս հարցում Ադրբեջանը ճիշտ դուրս եկավ։
Եվրախորհրդարանը բանաձև է պատրաստել՝ Բաքվին հորդորելով ազատ արձակել հայ գերիներին