Ադրբեջանական ԶՈւ-ն մի քանի կրակոց է արձակել Կութ գյուղի սահմանամերձ հատվածում

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս պահին Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրավիճակը հանգիստ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ օդ են կրակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային գոտում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ի երեկոյան։ Աղբյուրը հայտնել է նաև, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, այդ թվում՝ Սև լճի տարածքում։

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։