Խառնաշփոթ ԱԺ–ում. «Իմ քայլը» մերժեց կառավարության առաջարկած նախագիծը

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել, թերևս խմբակցությունում առաջացած խնդիրը հասկանալու ու հարթելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Այսօր ԱԺ նիստին ներկա 72 պատգամավորներից Հարկային օրենսգրքում լրացում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու` ՀՀ կառավարության առաջարկած նախագծերի փաթեթին կողմ քվեարկեցին 60-ը, սակայն նախագծի ընդունման համար դա չապահովեց օրենքով սահմանված ձայների թիվը։

Վարչապետի, նախարարների համար մարզասրահ այցն անվճար չի լինի. աղմկահարույց նախագիծն ԱԺ–ում է

Այսպիսով, փաստորեն, ԱԺ մեծամասնությունը մերժեց կառավարության առաջարկած ու երեկ քննարկված նախագծերի փաթեթը։

«Կողմ` 60 դեմ` 0 ձեռնպահ` 6։ Որոշումը չի ընդունվել»,– արձանագրեց ԱԺ նախագահը, ինչին դահլիճը բավական բուռն արձագանքեց։

«Ինչ–որ բան այն չէ՞»,– հացրեց Միրզոյանը։

Պատգամավորներից մեկը հայտարարեց, թե իր քվեարկությունը չի գրանցվել։ ԱԺ նախագահն առաջարկեց կրկնել «կողմ» քվեարկությունը։

Բայց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել, թերևս խմբակցությունում առաջացած խնդիրը հասկանալու ու հարթելու համար։

ԼՀԿ-ն առաջարկում է փոխել Սահմանադրությունը, ընդլայնել նախագահի և ԱԺ-ի լիազորությունները

Հիշեցնենք` օրինագծերի փաթեթով կառավարությունն առաջարկում է Հայաստանում ներդնել աշխարհի զարգացած երկրներում արդեն վաղուց լայնորեն կիրառվող Trade-in համակարգը, որի օգնությամբ փորձ է արվում աշխուժացնել ու էժանացնել ավտոմեքենաների վաճառքի երկրորդային շուկան։

Գործող օրենքով հին ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում գնորդը ստիպված է լինում ԱԱՀ վճարել ավտոմեքենայի ամբողջ արժեքի 20%-ի չափով, իսկ նոր կարգավորումներով կվճարի միայն գնային տարբերությունից հաշվարկված հարկի չափը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ՀՀ սահմանների վերաբերյալ հայտարարության ընդունումը