Ռուս խաղաղապահները օգնություն են փոխանցել Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերի բնակիչներին

Մարդասիրական օգնությունը հավաքել են ռուսական հասարակական կազմակերպություններն ու բարեգործական հիմնադրամները Լեռնային Ղարաբաղի՝ մարտական գործողությունների հետևանքով տուժած բնակչության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները կազմակերպել են մարդասիրական օգնության փոխանցումը Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերի փախստականներին 7 բազմազավակ ընտանիքներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շնորհակալ եմ, որ այստեղ եք. 80 հայ ուխտավոր խաղաղապահների ուղեկցությամբ Ամարաս են այցելել

Մասնավորապես, ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից հավաքված օգնությունը ստացել են Մարտակերտի շրջանի Խնկավան և Չափար գյուղերի բնակիչները։ Հիմա երկու ավաններում ընդհանուր առմամբ մոտ 1000 մարդ է ապրում։ Նրանցից շատերն աջակցության կարիք ունեն։

Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները փախստականներին և հարկադիր տեղահանվածներին փոխանցել են առաջին անհրաժեշտության և կենցաղային իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ, խաղալիքներ և մանկասայլակներ:

Բացի այդ, ընտանիքները ստացել բժշկական առաջին օգնության անհատական փաթեթներ, որոնք ներառում են ամենաանհրաժեշտ դեղամիջոցների և վիրակապման պարագաների ոչ մեծ հավաքածու։

«Մարդասիրական ակցիաներն անցկացվել են, առաջին հերթին, բնակիչներին հագուստով, առաջին անհրաժեշտության պարագաներով և դեղորայքով ապահովելու նպատակով», - հայտնել է ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի պետ Իգոր Սիվակովը:

Նրա խոսքով՝ փախստականներից բացի օգնություն են ստացել նաև բազմազավակ ընտանիքները, որոնք բավական շատ են այդ գյուղերում։

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցել են մոտ 155 տոննա մարդասիրական բեռ:

Ռուս խաղաղապահներն օգնություն են փոխանցել Արցախի բազմազավակ ընտանիքներին ու փախստականներին

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են