Նիկոլ Փաշինյանի՝ կազմակերպության մասին հայտարարություններն ընդունվել են ի գիտություն. ՀԱՊԿ

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պահանջում է շտապ միջոցներ ձեռնարկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի վերաբերյալ ընդունվել են ի գիտություն, խորհրդակցությունների անցկացման աշխատանքները շարունակվում են, հայտնել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը ՌԻԱ Նովոստիին։

ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում . Փաշինյանը հստակություն է ակնկալում

«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկատվությունն ընդունվել է ի գիտություն։ Աշխատանքը շարունակվում է Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականին համապատասխան», - հայտարարել է Զայնետդինովը:

Զայնետդինովը հիշեցրել է նաև, որ մայիսի 25-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների Համակարգող խորհրդակցության նիստում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պահանջում է շտապ միջոցներ, առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև սահմանազատման ու սահմանազատման անցկացում պետական սահմանի տվյալ հատվածում:

Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ հայկական կողմը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան լուծել այդ խնդիրը: Բացի այդ, նա հայտնել է, որ Հայաստանին չի բավարարում Ադրբեջանի հետ սահմանի խնդրի լուծման վերաբերյալ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը և հավելել է, որ կազմակերպությունն այդ առնչությամբ հրապարակային հստակ դիրքորոշում չի հայտնել:

Հայաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ–ին կդիմի նաև պայմանագրի 4-րդ հոդվածով. ԱԽ քարտուղար

Ավելի վաղ՝ մայիսի 14-ին, Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ խնդրելով անհապաղ գործի դնել արտակարգ խորհրդակցությունների մեխանիզմ ՝ համակարգելու ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները և միջոցներ ձեռնարկելու Սյունիքում առաջացած անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիքի վերացման համար: Ռահմոնը հանձնարարել է համապատասխան խորհրդակցություններ անցկացնել։