Միջազգային ճնշումն աճում է. Ադրբեջանը ստիպված կլինի վերադարձնել գերիներին. Այվազյան

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այսօր Իրանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը համոզվել է, որ Իրանը ևս մտահոգված է Ադրբեջանի սադրիչ գրծողությունների հետևանքով տարածաշրջանի կայունության ու անվտանգության հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ օրեցօր աճում է, ու կգա պահը, երբ Ադրբեջանը ստիպված կլինի վերադարձնել հայ գերիներին։ Այս մասին այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

«Մենք շարունակելու ենք շատ նպատակաուղղված և հետևողականորեն այս հարցը դիվանագիտական ատյաններում տանել առաջ։ Հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է առճակատվել շատ լուրջ հետևանքների»,– ասաց Այվազյանը։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այսօր Իրանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը համոզվել է, որ Իրանը ևս մտահոգված է Ադրբեջանի սադրիչ գրծողությունների հետևանքով տարածաշրջանի կայունության ու անվտանգության հարցով։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 73 գերի, որոնց թվում եղել են նաև քաղաքացիական անձինք։ 

Հայկական կողմի տեղեկություններով` Ադրբեջանում դեռևս մոտ 200 գերի կա։ 

Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին որպես քաղաքական պատանդ. ՀՀ ԱԳՆ