ԼՂ իրավիճակի հարցը Վաղարշակ Հարությունյանը քննարկել է Սերգեյ Շոյգուի հետ

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր։

«Մայիսի 25-ի երեկոյան Շոեյգուն հեռախոսազրույց է ունեցել Հարությունյանի հետ` քննարկելով ինչպես տարածաշրջանում տիրող իրավիճակը, այնպես էլ ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում իրավիճակը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին նույնպես Հարությունյան-Շոյգու հեռախոսազրույց էր տեղի ունեցել։

Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել էր ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը Հայաստանի սահմանին և հայկական կողմի գործողությունները։

Երկուստեք կարևորվել էր խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։